Միջազգային

Սիրիայի զինյալները Համայում մի քանի ռազմական հենակետ են գրավել

2 րոպեի ընթերցում

Սիրիայի զինյալները Համայում մի քանի ռազմական հենակետ են գրավել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր աղբյուրների տեղեկացմամբ` ընդդիմադիրները մարտի 20-ին հսկողություն են հաստատել սիրիական բանակի Համայում գտնվողմի քանի ռազմական հենակետերի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից, սիրիական օդուժը շարունակում է ռմբակոծել Դամասկոսի գյուղերը, ինչի հետևանքով 15 քաղաքացիներ են վիրավորվել և զոհվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` բանակը գրհել է հին Հալեպի թաղամասերում զինյալների հավաքատիները, ինչի հետևանքով զինյալները մեծ կորուստներ են կրել, ոչնչացվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքը: Բախումները, մասնավերապես, ընթացել են Ազան, Քաֆր Համրա, Քուիրս, Բաբ ան Նեյրաբ և այլ շրջաններում:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` սիրիական բանակը ռազմական գործողություններ է ծավալում Լիբանանի սահմանի մոտ: Ռմբակոծության հետևանքով 35 զինյալներ են վիրավորվել: Ռմբակոծությունը շարունակվում է Արսալ քաղաքի մերձակայքում:

Բացի այդ, բանակի ստորաբաժանումները թեժ մարտեր են մղում ծայրահեղականների դեմ Հուսնի բերդի բնակելի շրջաններում: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ալ Հասաքե շրջանում քրդական ուժերը ԴԱԻՇ խմբավորման ավելի քան 20 անդամ են ոչնչացվել:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվում են ավելի քան 80 երկրների զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում