Միջազգային

Իլհամ Ալիևը կայցելի Իրան

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը կայցելի Իրան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտակա ժամանակներս կայցելի Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Րահիմպուրը: Այցելության ժամանակ նախատեսվում է քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների և համատեղ ներդրումների հարցերը:

Ալիևի վերջին այցելությունն Իրան տեղի էր ունեցել 2009 թվականին, որտեղ նա մասնակցել էր Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին: Վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները լարված են: Իրանական կողմը պարբերաբար մեղադրում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցելու և իր տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ: Իր հերթին Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքում իրանական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունների մասին, որոնք ուղղված են ընդդեմ Իսրայելի և ԱՄՆ-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում