ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պահեստներիքիմիական նյութերի մեկ երրորդը դուրս է հանվել երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 4-ին հայտարարել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ համակարգող Սիգրիդ Քաագը: Twitter-ի իր էջում նա նշել է, որ դրանք դուրս են հանվել կամ ոչնչացվել են երկրի ներսում: Ըստ Քաագի`քիմիական զենքի և նյութերի դուրբերման աշխատանքները պետք է շարունակվեն:
Նրա խոսքով` Սիրիայում քիմիական զենքի պահեստների պաշարները գնահատվել են 1.3 հազար տոննա:
Նախատեսված էր քիմիական բոլոր նյութերը և զենքը երկրից դուրս հանել մինչև փետրվարի 5-ը, սակայն Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով դա հնարավոր չէր իրականացնել: Սիրիայի իշխանությունները հուսով են, որ քիմիական զենքերի պահեստները ամբողջությամբ կդատարկվեն մինչև հունիսի 30-ը, ինչպես որոշվել է նախկինում:
Այնուամենայնիվ, նրանք դիմել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ առաջարկելով երկարացնել զենքերի ոչնչացման ժամկետը 100 օրով: ՄԱԿ-ը և Քիմիական զենքի արգելման կազմարեպությունը, սակայն, կարծում են, որ դա բավական մեծ ժամկետ է: