Տարածաշրջանային

Թուրքական սերիալը զգուշացնում է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպանելու են»

2 րոպեի ընթերցում

Թուրքական սերիալը զգուշացնում է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպանելու են»

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքով հեռարձակվող սերիալում տեսարաններից մեկը ցնցել է հանդիսատեսներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի օրերին հեռարձակվող «Քըզըլէլմա» («Ոսկե խնձոր») սերիալի այդ տեսարանը դիտել են սոցցանցերի ռեկորդային թվով օգտատերեր:

Այդ տեսարանում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT - հատուկ ծառայության մարմին) աշխատակիցը MIT-ի ղեկավարներից մեկի հետ զրույցում հայտնում է, որ Թուրքիա թափանցած զուգահեռ կազմակերպության թիրախը երկրի վարչապետն է: Այստեղ հետաքրքիր պահն այն է, որ սերիալում տրվում է ոչ թե ինչ որ նախատիպի, այլ հենց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Ահա սերիալի այդ դրվագը.

«-Պարոն խորհրդական, ասում եմ, որ նրան սպանելու են:

-Ու՞մ, ու՞մ են սպանելու:

-Թուրքիա թափանցած այդ կազմակերպությունը միայն մեկ թիրախ ունի` Վարչապետը:

-Իմ վարչապե՞տը:

-Այո, Թիրախը վարչապետն է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

Ուշագրավ է, որ Թուրքիայի հանրային հեռուստաալիքով ամենաշատ դիտվող սերիալում այդ տեսարանը ցուցադրվել է դեկտեմբերի կեսերին ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի վարչապետ Էրդողանի ներքին քաղաքական դժվար կացության մեջ հայտնվելու օրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում