Մարզային

Քարաթափում Ալավերդիում. փրկարարները ճանապարհից հեռացրել են պոկված ժայռաբեկորը

1 րոպեի ընթերցում

Քարաթափում Ալավերդիում. փրկարարները ճանապարհից հեռացրել են պոկված ժայռաբեկորը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում փետրվարի 24-ին` ժամը 03.46-ին, տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչնդոտում է երթևեկությանը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում