Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման մասին: «Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել և առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները», - ասել է կառավարության ղեկավարը:

Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից՝ տիկին Վալովայան նշել է, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդիհերթական նիստում:

Այնուհետև 22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան