Մարզային

Կապանում «Վոլցվագեն գոլֆ»-ը գլորվել է ձորը. կա 2 տուժած

1 րոպեի ընթերցում

Կապանում «Վոլցվագեն գոլֆ»-ը գլորվել է ձորը. կա 2 տուժած

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում փետրվարի 20-ին` ժամը 01.38-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1988թ. ծնված Ա. Հ.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները Ի. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա. Հ.-ինը` ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում