Երևան-Իջևան ճանապարհին «Մերսեդես»-ներ են բախվել
1 րոպեի ընթերցում
![Երևան-Իջևան ճանապարհին «Մերսեդես»-ներ են բախվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/02/750117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես C-500» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 12-ին` ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Մերսեդես Սպրինտեր»-ի 2 ուղևորները և «Մերսեդես C-500»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: