Իրավունք

Երևանում ավտոյուղի տարայի մեջ ընկելու պատճառով 2 տղամարդ է խեղդվել

1 րոպեի ընթերցում

Երևանում ավտոյուղի տարայի մեջ ընկելու պատճառով 2 տղամարդ է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել է ավտոյուղի ցիստերնի մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը (մնացած տվյալները պարզվում են) փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում