Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանում և տնակում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները մարել են Իջևան քաղաքի «Օջախ» ռեստորանային համալիրում և Երևանում չբնակեցված տնակում բռնկված հրդեհները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին: Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի:

Փետրվարի 8-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.01-ին, մարվել՝ 05.08-ին: Ամբողջությամբ այրվել է «Էյ դի էյ թեք» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը (30 քմ):

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին