Մարզային

Սյունիքում «Օպել-Վեկտրա»-ն ընկել է ձորը. կա 2 տուժած

1 րոպեի ընթերցում

Սյունիքում «Օպել-Վեկտրա»-ն ընկել է ձորը. կա 2 տուժած

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում հունվարի 23-ին` ժամը 22.50-ին, «Օպել-Վեկտրա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել-Վեկտրա» մակնիշի 20 LT 338 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչից ուղևորներ Ա. Ա.-ը (ծնվ.1990թ.) և Ն. Հ.-ը (ծնվ.1989թ.) տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում