Միջազգային

Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները դյուրին և արագ չեն լինելու. Սիրիայի տեղեկատվության նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժնև 2»համաժողովի առաջին օրվա ընթացքում, բացի Սիրիային ուղղված մեղադրանքներից, եղել են նաև դրական խոսքեր, այդ թվում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից, ովսիրիական ճգնաժամի խաղաղ լուծմանկոչ է արել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին` ամփոփելով շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկած համաժողովի առաջին օրվա արդյունքերը:

Նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային համաժողովին ներկա չէ Իրանը, ապա ավելացրել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև սկսվող բանակցությունները չեն լինելու ոչ դյուրին, ոչ էլ արագ:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան միջազգային համաժողովում մեղադրել է Դամասկոսին մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ապա Ահմադ Ջարբան Սիրիայի կառավարությանը մեղադրել է 11 հազար մարդկանց սպանության մեջ: Բացի այդ, նա ավելացրել է, որ Սիրիան զենքով պաշտպանելն սկսել են իշխանությունների գործողությունների պատճառով: Նա կոչ է արել փոխանցել իշխանությունը:

Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմը տեղեկացրել է, որ ժնևյան համաժողովի արդյունքները հայտնի կլինեն բանակցություններում: Նրա խոսքով` Սիրիան ինքնիշխան պետություն է և կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում: Նա քննադատել է Սիրիայի կառավարության դեմ արտահայտվող երկրներին՝ ավելացնելով, որ այդ երկրները Սիրիան բեռնել են կեղտով, սակայն այժմ նրանց դիմակները պատռված են:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր ելույթում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, որ փորձել է դաժանորեն ճնշել բողոքի ակցիաները, անցումային կառավարության մեջ չի կարող ընդգրկվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հույս է հայտնել է, որ բանակցությունները հաջող մեկնարկ կունենան: Նա ևս ընդգծել է, որ միայն սիրիական ազգը կարող է որոշել իր երկրի ապագան, իսկ բոլոր մասնակիցները միայն պետք է աջակցեն այդ ջանքերին:

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է Ժնև-2 միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը նստել են մեկ սեղանի շուրջ:

Հայերեն

Լարված բանակցություններից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը, նրա և Թրամփի ասուլիսը չեղարկվել է

ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ

ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է. Թրամփ

Բոլոր սահմանային անցակետերում մարտի 1-ից ծառայություն իրականացնելու են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը. վարչապետ Փաշինյան

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը երբեք չի ընդունի կրակի դադարեցումը

ԱՄՆ-ն ու Ուկրաինան այսօր կստորագրեն հանածոների վերաբերյալ համաձայնագիր․ Թրամփ

Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ