Մարզային

Հրդեհ Արմավիրի մարզում. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Արմավիրի մարզում. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում հունվարի 20-ին` ժամը 05.46-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ռ. Բ-ին պատկանող վագոն-տնակում այրվել է երեսպատումը (3 քմ) և գույքը՝ մասամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:Տուժածներ Ռ. Բ.-ը (ծնվ. 1942թ.) և Օ. Մ.-ը (ծնվ. 1959թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում