Երևանյան բեսթսելեր 49. Թուրք գրող Օրհան Փամուկի գիրքը հայտնվել է բեսթսելերների շարքում
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները» հուշագրությունների գիրքը: Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած իրադարձություններից բացի, հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից:
«Երևանյան բեսթսելլեր»-ի այս շաբաթվա երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի`համաշխարհայինբեսթսելերդարձած«Ալքիմիկոսը»վեպը,որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն արդեն մի քանի շաբաթ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:
Չորրորդ հորիզոնականում է չերքեզական ծագում ունեցող թուրք գրող մի շարք ազգային և միջազգային մրցանակների` այդ թվում նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրՕրհան Փամուկի «Ձյունը» գիրքը, որը բեսթսելերների ցանկում հայտնվում է առաջին անգամ։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով: Փամուկը հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրք մտավորականներից մեկն է, ով 1915թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:
Անգլիացի գրողՋորջՕրուելի«1984»վեպն այս անգամ հինգերորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: Առաջին հրատարակությունից 64 տարի անց «1984»-ը վերջապես լույս է տեսել նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի`բնագրից կատարած թարգմանությամբ:
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկնեռին» վիպակն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է: Այն 2010թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Գրքին հաջորդում է թուրք ժամանակակից գրողԷլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»վեպը: Հեղինակը գրքում վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչև վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Ութերորդ հորիզոնականում ԱլբերՔամյուի«Ժանտախտը»վեպն է:Այն ներկայացնումէնացիզմիևֆաշիզմիհակասությունները:
Իններորդ տեղում կրկին նոր գիրք է հայտնվել: Վիլյամ Շեքսպիրի անմահ ստեղծագործությունը` երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին պատմող «Ռոմեո և Ջուլիետը» ողբերգությունը «Երևանյան բեսթսելեր»-ի այս շաբաթվա ցանկում է։
Բեսթսելերների ցանկն եզրափակում է վարկանիշային աղյուսակ կրկին վերադարձած Միխայիլ Բուլգակովի դարակազմիկ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հայերեն նոր հրատարակությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (56-80-38), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Վարդան Օսկանյան «Անկախությանճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները» |
Անտարես | 20 | |
| 2 | * |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 13 | |
| 3 | +1 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 10 | |
| 4 | նոր |
Ֆերիտ Օրհան Փամուկ «Ձյունը» |
Համազգային | 8 | |
| 5 | +2 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
| 6 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկնեռին» |
ՎԱ-ՀԱ | 6 | |
| 7 | * |
Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 5 | |
| 8 | -2 |
Ալբեր Քամյու «Ժանտախտը» |
Ապոլոն | 5 | |
| 9 | նոր |
Վիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» |
Զանգակ | 5 | |
| 10 | * |
Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան» |
Անտարես | 4 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը