Միջազգային

Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները չէի անվանի հեղափոխություն. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները չէի անվանի հեղափոխություն. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հեղափոխության նման չեն: Դրանք քիչ են արտահայտում Ուկրաինա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ դժգոհությունները: Իմ խորին համոզմամբ` բողոքի ակցիայի դուրս եկածները ոչինչ չեն տեսնում եւ լսում: Մինչդեռ, եթե նայենք Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը, Ուկրաինան կարող է եւ չգոյատեւել, քանի որ պայմանները շատ դաժան են: Դեկտեմբերի 2-ին, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելելով, որ «մայդանում» ընթացող իրադարձությունները բացառապես ներքին քաղաքականությանը վերաբերող գործընթացի մի մաս են կազմում, եւ այդ կերպ ըննդիմությունը փորձում է «գցել» լեգիտիմ իշխանություններին:

«Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները չէի անվանի հեղափոխություն: Այդ ակցիաները պատրաստվում են 2015-ի գարնան համար: Դա նախագահական մրցավազքի համար պայքար է` շատ լավ մտածված ակցիա: «Հույս ունենք, որ Ուկրաինայում իրավիճակը կլավանա եւ Ուկրաինայի ժողովուրդը կկողմնորոշվի: Նաեւ հավելեմ, որ ինչպիսին էլ լինի ուկրաինական ժողովրդի ցանկությունն ու որոշումը, մենք այն կհարգենք»:

Նոյմբերի 28-29-ին Վիլնյուսում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ «Ասոցացման համաձայնագիրը», ինչը հետեւանքով արդեն մի քանի օր է` Ուկրաինայի խոշոր քաղաքներում անհանգիստ է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում