Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է բավելավել դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակում:
Հրապարակված նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և 716 միավորով զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը, որը ռեկորդային ցուցանիշ է ազգային մեր ընտրանու համար:
Վարկանիշային աղյուսակի առաջատարները չեն փոխվել. առաջին տեղում կրկին Իսպանիան է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տասնյակում ընդգրկվել են Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների և Բրազիլիայի ընտրանիները:
ՖԻՖԱ-ն նոր վարկանիշային աղյուսակ կհրապարակի դեկտեմբերի 19-ին: