«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
1 րոպեի ընթերցում

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել կիպրացի հարձակվող Իասոնաս Պիկիսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը ամբողջ կարիերան անցկացրել է Կիպրոսում՝ հանդես գալով «Նեա Սալամիս», «Քսիլոտիմովու», «Աքրիտաս Հլորակա» և «Օոմոնիա 29» ակումբներում։
Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 139 հանդիպում, դարձել է 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։