Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Հունգարիայում

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Հունգարիայում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիան» հունիսի 17-ից 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունգարիայում, որի ընթացքում նախատեսված է 3 ընկերական հանդիպում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը հավաքեց 60 միավոր: Սա «Արարատ-Արմենիա»-ի երրորդ չեմպիոնությունն է։ Ակումբը Հայաստանում լավագույնն էր  նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում