Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
1 րոպեի ընթերցում

Դալլաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Դալլաս»
F խումբ, առաջին տուր
Նիդեռլանդներ-Ճապոնիա` 2:2
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ խաղում միմյանց հետ մրցեցին Նիդեռլանդերն ուՃապոնիան: Այս խաղում հաղթողներ չեղան: Նիդեռլանդների հավաքականից Վիրջիլ վան Դեյքի ուԿրիսենսիո Սամերվիլի գոլերին պատասխանեցին Կեիտո Նակամուրան ու Դաիչի Կամադան:

Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»
E խումբ, առաջին տուր
Կոտ դ’Իվուար-Էկվադոր 1:0
Աֆրիկան ներկայացնող հավաքականերից առաջինը հաղթանակ տոնեց Կոտ դ’Իվուարի ընտրանին, որը նվազագույն հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ: Այս խաղի միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Ամադի Դիալոն:

Մոնտերեյ, ԱՄՆ
Մարզադաշտ «Մոնտերեյ»
F խումբ, առաջին տուր
Շվեդիա-Թունիս` 5:1
Ընթացիկ Մունդիալի մինչ այս եղած խաղերից գոլառատներից է Շվեդիա-Թունիս խաղը, որտեղ շվեդներին հաջողվեց Յասին Այայի (դուբլ), Ալեքսանդր Իսակի, Վիկտոր Գիկերեսի, Մատիաս Սվանբերգի գոլերի շնորհիվ հաղթանակ տոնել: Թունիսի միակ գոլը խփեց Օմար Ռեկիկը:
Այս խմբում այժմ առաջատարը Շվեդիան է 3 միավորով: Մեկ միավոր ունեն Ճապոնիան ու Նիդեռլանդները: Իսկ Թունիսը միավոր չունի: