Հայաստան

Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդին Լյուքսեմբուրգում հանդիպման ընթացքում անդրադարձել են ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում