Հայաստան

ՍԱՏՄ-ն հերքել է Հայաստանից Ուկրաինա արտահանված բեռի վերադարձի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն հերքել է Հայաստանից Ուկրաինա արտահանված բեռի վերադարձի մասին լուրերը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է հունիսի 15-ին հայկական կայքերից մեկի տարածած այն լուրերին, թե իբր Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս։ ՍԱՏՄ-ն հերքել է տարածված լուրն ու շեշտել, որ Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել։

 «Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից: Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե այն կա: Այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում