Մարզեր

Արեգունիում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Արեգունիում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ 538   միլիոն 911  հազար դրամ։

Իրականացված ծրագրերից  5-ը սուբվենցիոն են՝ 48 միլիոն 911 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 1 միլիարդ  490 միլիոն  դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Արեգունիում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 2820 մետր խմելու ջրատարի  ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 4920 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 2500 մետր հանրապետական ու ներհամայնքային նշանակության ճանապարհ,  ընթացքի մեջ է արդի չափորոշիչներին համապատասխան  144 տեղանոց կրթահամալիրի կառուցումը։ 

Արեգունու  կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեի միջոցներով, 1 միլիարդ 210 միլիոն  դրամ պայմանագրային արժեքով։ Կրթահամալիրի կազմում կլինի նաև 80 տեղանոց մանկապարտեզի շենքը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբեր  ամսից և կավարտվեն 2026 թվականի սեպտեմբերին։ Շինարարական աշխատանքները  2026 թվականի մարտի կեսերի դրությամբ իրականացվել են  շուրջ 75  տոկոսով։  

Պետական մեկ այլ ծրագրով 2019 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Արեգունու վարչական տարածքով  ու բնակավայրի ներսով անցնող 2500 մետրանոց հատվածը, շուրջ 280 միլիոն դրամ արժեքով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում