Մարզեր

Իրականացվել են Մարտունի գետի հունի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Իրականացվել են Մարտունի գետի հունի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ

Հունիսի 12-14-ին, առատ տեղումների ու ձնհալի հետևանքով կտրուկ բարձրացել է Մարտունի գետի հունը՝ առանձին հատվածներում ստեղծելով հեղումների վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  համայնքապետարանի նախաձեռնությամբ գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ են իրականացվել Մարտունի քաղաքի Գետափնյա-2 փողոցին կից հատվածում, որտեղ վարարած ջրերը սպառնում էին քանդել ճանապարհի հողային պաստառը։ Որոշ տեղերում  ափերն ամրացվել են բետոնե սալերով։

Նույն Մարտունի գետի ջրերը հեղեղումների սպառնալիք են ստեղծել նաև Գեղհովիտ գյուղում, որտեղ բնակիչների և համայնքապետարանի համատեղ ջանքերով իրականացվել  են Գեղհովիտի 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի կամրջի հիմքի ամրացման աշխատանքներ։

«Մայիսի 15-ի առավոտյան ժամերից գետի վարարած մակարդակն աստիճանաբար իջել է, իսկ ձեռնարկված հրատապ միջոցառումները տվել են իրենց ցանկալի արդյունքը՝ կանխելով ճանապարհների ու կամրջի փլուզման վտանգը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում