Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
2 րոպեի ընթերցում

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Մարզադաշտ «Բայ Արենա»
B խումբ, առաջին տուր
Կատար-Շվեյցարիա`1:1
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախորդ հյուրընկալող երկիրը` Կատարը, «Մունդիալ-2026»-ի առաջին խաղում մրցեց Շվեյցարիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարացիներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բրիլ Էմբոլոն: Կատարին հաջողվեց խուսափել պարտությունից միայն Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրո Մուհայմի ինքնագոլի շնորհիվ, այն էլ հանդիպման ավելացված րոպեներին:

Նյու Ջերսի, ԱՄՆ
Մարզադաշտ «Նյու Ջերսի»
C խումբ, առաջին տուր
Բրազիլիա-Մարոկկո` 1:1
Ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոնները` բրազիլացիները, ԱԱ-ի մեկնարկում ուժերը չափեցին նախորդ «Մունդիալ»-ի բացահայտում դարձած Մարոկկոյի հավաքականի հետ: Մարոկկոյին հաջողվեց խաղի հաշիվը բացել 21-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Իսմայիլ Սաիբարին: Առաջին կեսի 32-րդ րոպեին Բրազիլիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլը խփեց Վինիսիուս Ջունիորը:
Տեսանյութը` այստեղ

Բոսթոն, ԱՄՆ
Մարզադաշտ «Բոսթոն»
C խումբ, առաջին տուր
Հայիթի-Շոտլանդիա` 0:1
Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց «Մունդիալ-2026»-ում: Մեկնարկային տուրում Հայիթիին. Նվազագույն հաշվով շոտլանդացիներին: Այս հանդիպման միակ գնդակը խփեց Ջոն Մըքգին 28-րդ րոպեին:

Վանկուվեր, Կանադա
Մարզադաշտ «ԲՍ Պլայս»
D խումբ, առաջին տուր
Ավստրալիա-Թուրքիա` 2:0
Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի մյուս խաղում մրցեցին Ավստրալիան ու Թուրքիան: «Կանաչ մայրցամաքի» ներկայացուցիչներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել թուրքերի դարպասը: Գոլերը խփեցին Նեսթորի Իրանկուդան ու Քոնոր Մեթկալֆը: