Շիրակի մարզում խորհրդային տարիներից խոնարհված եկեղեցին վերաօծվեց

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի Հոգեվանքում (Կարմիր վանք) այսուհետ կմատուցվեն պատարագներ: Նոյեմբեերի 23-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց վանքի խորանը և սուրբ սեղանը: 13-րդ դարի վանքը խորան չունենալու պատճառով, թեև գործող եկեղեցի չի համարվել, սակայն ուխտատեղի է եղել ոչ միայն համայնքի բնակիչների, այլ նաև հանրապետության տարբեր վայրերում ապրող հայորդիների, նույնիսկ զբոսաշրջիկների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սառնաղբուր համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը, թեև վանքի մասին խոսելիս հիշատակվում է 13-րդ դարը, սակայն որոշ փաստաթղթերում հանդիպում է տեղեկություն 7-րդ դարից սկսած: Խորհրդային տարիներին գմբեթն ամբողջովին խոնարհված է եղել: «Քահանան մինչ այս իրավունք չի ունեցել պատարագներ մատուցել եկեղեցում: Բարերարների շնորհիվ ասօրվանից արդեն քահանան կարող է տիրոջ պատարագը լիրաժեք կատարել, եթե ոչ ամեն կիրակի, ապա ուխտի օրերին»,-նշեց Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը:

Հոգեվանքի մասին խոսելիս Միքայել սրբազանը նշեց, որ առաջին անգամ Հոգևանքում եղել է 12 տարեկանում ՝ այն տարիների հոգևոր առաջնորդ Նարեկ սրբազանի հետ: Խորհրդային տարիներին եթե եկեղեցիները նորոգվում էին, ապա միայն որպես ճարտարապետական հուշարձան, իսկ հոգևորականն իրավունք չուներ մտնել չգործող եկեղեցի: «Նարեկ սրբազանն այդ ժամանակ գաղտնի մտավ եկեղեցի և գաղտնի դուրս եկավ, որովհետև հոգևորականներն իրավունք չունեին չգործող եկեղեցի մտնելու, իսկ Հոգեվանքը համարվում էր չգործող եկեղեցի: Իմ մտքով այդ ժամանակ չէր կարող անցնել, որ ես պետք է լինեմ այն եպիսկոպոսը, ով այս եկեղեցին պետք է վերաբացի, վերագործի և հանձնի հավատացյալին: Փառք եմ տալիս Աստծոն, որ ինձ ընտրեց այս պատմական իրադարձության համար: Այս եկեղեցին եղել է սրբատեղի, ուխտատեղի, բայց պատարագ չի մատուցվել, այսօրվանից հետո է, որ այս եկեղեցին պետք է գործող համարել և պատարագ մատուցել»,- նշեց Միքայել եպիսկոպոսը:

Հոգեվանքում ի սկզբանե խորան չի եղել: Վանքը վերանորոգելու, պատուհաներ և սուրբ սեղան տեղադրելու, խորան և խորանի աստիճաններ կառուցելու նախաձեռնությամբ հանդես է եկել գյումրեցի երիտասարդ Ռաֆայել Գրիգորյանը, ով իր ընկերների հետ նախատեսում է առաջիկայում վերանարոգել նաև վանքի դռները և շրջակայքը բարեկարգել: Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել էր 1985 թվականին:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները