Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին:
«Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք մենք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ընթանում են ամբողջ թափով: «Մենք ամեն կերպ կաջակցենք, որպեսզի դրանք ավարտվեն ժամանակին»,- ասել է Լավրովը: