Սպորտ

Հայաստանի ատլետիկան նոր բարձունքների կհասնի. Ռոբերտ Էմմիյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ատլետիկան նոր բարձունքների կհասնի. Ռոբերտ Էմմիյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ, Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը Հայաստանում ատլետիկայի զարգացման գործում որակական նոր «բարձունքներ» է տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմիյանն ասաց, որ Երեւանում ատլետիկայի միջազգային համաժողովի՝ Բալկանյան երկրների ատլետիկայի միությունների ասոցիացիայի տարեվերջյան համաժողովի անցկացումը վկայում Է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ վստահության մասին:

Նա ասաց, որ Հայաստանի թեթեւատլետները վերջին տարիներին կտրուկ ակտիվացրել են իրենց մասնակցությունը միջազգային մրցումներին, եւ դրա արդյունքներից մեկն այն Էր, որ հուլիսին երիտասարդ մարզիկ Լեւոն Աղասյանը նվաճեց եվրոպական առաջնության ոսկե մեդա.՝ սա նույնպես որակական նոր արդյունք Է:

Էմմիյանը նշեց, որ ատլետիկայի միջազգային համաժողովի հյուրերի թվում Էր հանրաճանաչ ձողացատկորդ Սերգեյ Բուբկան, ով, որպես ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ, խոստացել Է աջակցել Հայաստանի գործընկերներին ժամանակակից վազքուղի ունենալու հարցում, ինչը շատ կնպաստի ազգային ատլետիկայի առաջընթացին:

Էմմիյանը նշեց, որ այս սպորտաձեւի հետ կապված երկու երազանք ունի: Դրանցից մեկը Հայաստանում ատլետիկայի համար նախատեսված մարզադաշտ ունենալն Է, իսկ մյուսը՝ հայ մարզիկի կողմից իր ռեկորդի գերազանցումը:

1986 թվականին Ծաղկաձորում Էմմիյանի ցույց տված Եվրոպայի ռեկորդը՝ 8,86 մետր, առ այսօր աներեր Է մնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում