Հայաստան

ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ խոսնակ

1 րոպեի ընթերցում

ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ խոսնակ

Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում