Մարզեր

Սևանում անցկացվում է առագաստանավային սպորտի ամենամյա հուշամրցաշար

2 րոպեի ընթերցում

Սևանում անցկացվում է առագաստանավային սպորտի ամենամյա հուշամրցաշար

2026 թվականի հուլիսի 22-ից 26-ը  Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անց է կացնում  Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ Հայաստանից, Ռուսաստանից  և  Վրաստանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ: Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը նշում է, որ սպորտաձևի տարածման ու զարգացման համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ: «Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս  հուշամրցաշարն էլ իր հերթին  ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը»,-նշել է Սմբատ Հակոբյանը։

Հուշամրցաշարը կդատեն միջազգային կարգի մրցավարներ։ Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի բաց առաջնությունը կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Խոսրով   Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում