Մարզեր

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նոր շենք

1 րոպեի ընթերցում

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նոր շենք

Գեղարքունիքի մարզի Սևան  քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան  թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նորակառույց, արդի չափորոշիչներին համապատասխան  շենք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,

հուլիսի 23-ին Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել  դպրոցի 1000 աշակերտի համար նախատեսվող նոր՝ եռահարկ շենքի կառուցման նպատակով նախագծի տեղակայման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային առաջին լսումը:

Այն  նախաձեռնվել է «Եռանկյունի Պրոջեքտ» ՍՊԸ-ի կողմից՝ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման։

Հանրային լսմանը ներկա են եղել   մարզային և համայնքային  իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինությունը, աշխատակիցները, ինչպես նաև Սևանի շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ։

Դպրոցի նոր շենքի կառուցման համար առաջիկայում նախատեսվում է անցկացնել մի քանի հանրային լսումներ ևս։

 Խոսրով  Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում