Վլադիմիր Պուտինը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը՝ երկրորդ տեղը մղելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հաղորդվում Է հրատարակության կայքում:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը. 61-ամյա քաղաքական գործիչն առաջ Է անցել անցյալ տարվա առաջատարից՝ Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Բարաք Օբամայից (2-րդ տեղ) եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից (3-րդ տեղ)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский