Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը տապալեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը տապալեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖուտբոլիՀայաստանի մինչև 17 տարեկաննների ազգային հավաքականը տապալեց ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին խաղում ազգային թիմը մրցեց Ջիբրալթարի թիմի հետ և հաղթեց 2-1 հաշվով: Վարազդատ Ավետիսյանի սաները առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0-1 հաշվով: Սակայն նրանց ինչ-որ կերպ հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը և խաղավարտին մոտ առաջ անցնել հաշվի մեջ:

Խաղից հետո անդրադառնալով մրցաշարին` Մ-17 հավաքականի մարզիչը, մասնավորապես, նշեց. «Իհարկե, այս հաղթանակը ուրախանալու առիթ չէ: Չնայած որ մեկուկես ամիս է, ինչ գլխավորում եմ այս հավաքականը, բայց ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ինձ չգոհացրեց ամբողջ թիմի աշխատանքը: Տղաները չէին կարողանում գնդակի հետ ճիշտ վարվել»,-եզրափակեց Ավետիսյանը:

Սա Հայաստանի ընտրանու առաջին հաղթանական էր, և մինչ այս թիմը պարտվել Անգլիայի և Իռլամդիայի թիմերին: «Էլիտ ռաունդ»-ում իրենց պայքարը կշարունակեն հենց այդ հավաքականները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում