Երևանի կենդանաբանական այգին կատարել է EAZA-ի առաջ պարտավորվածությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին մասնակցել է EAZA-ի (Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի) տարեկան գիտաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին այգու լրատվական ծառայությունից, նախորդ տարվա պես այս անգամ եւս Երևանի կենդանաբանական այգու համար ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ:

Տարեկան գիտաժողովում Երևանի կենդանաբանական այգու տնօրենը ներկայացրել է 2012-2013 թթ. ձեռքբերումները, կատարված շինարարական աշխատանքների հաշվետվությունները: Մի շարք կենդանաբանական այգիների հետ ձեռք են բերվել համատեղ պայմանավորվածություններ` կենդանիների նվիրաբերություններ և փոխանակումներ իրականացնելու մասին: EAZA-ի ղեկավարությունը Երևանի կենդանաբանական այգուն պաշտոնական նախազգուշացում էր տրել շուտափույթ լուծել այգու շրջակա արգելապատնեշների բացակայության հարցը, առանց որոնց EAZA-ի անդամ ոչ մի թեկնածու կենդանաբանական այգի իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել:

Գիտաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Լեհաստանի Զամոշ քաղաքի կենդանաբանական այգու փոխտնօրենն ու Իսրայելի Բիբլիական կենդանաբանական այգու տնօրենը այցելեն Երեւանի կենդանաբանական այգի: Զամոշ քաղաքի կենդանաբանական այգու փոխտնօրենը մասնագիտական դասընթացներ կանցկացնի Երեւանում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման, ազատավանդակների ձևավորման հարցում խորհուրդներ կտա հայ մասնագետներին: Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ արդեն երկրորդ տարին Երևանի կենդանաբանական այգին հնարավորություն է ունենում մասնակցել EAZA-ի (Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի) տարեկան գիտաժողովին:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա