Խաղաղության Նոբելյան դափնեկիրները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության Նոբելյան մրցանակի տասնմեկ դափնեկիրներ, ներառյալ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, կոլեկտիվ նամակ են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն իրադրության առնչությամբ, որն ստեղծվել Է «Գրինպիսի» «Արկտիկ Սանրայզ» նավի անձնակազմի շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դափնեկիրները Վլադիմիր Պուտինին կոչ են անում իր ուժերին ներածի չափով ամեն ինչ անելու, որպեսզի հետաքննությունը հրաժարվի նավում ձերբակալված 30 մարդու նկատմամբ ծովահենության մեղադրանքներից, իսկ ցանկացած այլ մեղադրանքներ համապատասխանեն միջազգային եւ ռուսաստանյան օրենքներին:
Սեպտեմբերի 19-ին «Գրինպիսի» չորս ակտիվիստներ փորձել են բարձրանալ «Գազպրոմ» ընկերության նավթահարթակ՝ Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ ակցիա անցկացնելու համար:
Մի քանի ժամ անց ռուս սահմանապահները գրավել են նավը, որտեղ եղել են բնապահպանները, եւ նավը տարել Մուրմանսկի նավահանգիստ, որտեղ նավում բոլոր գտնվողները կալանավորվել են: