Երևանյան բեսթսելեր 37. Հայ ընթերցողներին հետաքրքրում են արտասահմանյան ստեղծագործողները
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում գիրքը շարունակում է լինել պահանջված ու հետաքրքիր: Այս ամիսներին առանձնանում են հատկապես դասագրքերն ու շտեմարանները: Գրախանութների մենեջերները վստահեցնում են, որ դպրոցականների և ուսանողների հոսքը գնալով ավելանում է: Ոմանք հետաքրքրված են դասագրքրերով, իսկ ոմանք էլ` հանձնարարված գրականության ցանկից որոշ գրողների ստեղծագործություններով: Սակայն պարտադիր ընթերցանության գրքերի ցանկից դուրս, միևնույն է, շարունակվում են վաճառվել այնպիսի գրքեր, որոնք մշտապես հետաքրքրել են հասարակությանն ու նախատեսված չեն պարտադիր ընթերցանության համար:
«Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ գնված գեղարվեստական գրականության ցանկը:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարըբրազիլացիգրողՊաուլոԿոելյոի«Ալքիմիկոսը»վեպն է: Այն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Գիրքն այսուհետ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Երկրորդ հորիզոնականումկոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելովիմտխուրպոռնիկնեռին»վիպակն է: Այն 2010թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
ԳերմանացիգրողՌիչարդԲախիամենահայտնիստեղծագործությունը` «ՋոնաթանԼիվինգստոնանունովճայը», այս անգամ երրորդ հորիզոնականում է:Այն մի ճայի կյանքի պատմություն է, որտեղ գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից դեպի սննդի աղբյուր հասնելու ուղին: Նրանց համար կյանքի իմաստը կայանում է ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույնթռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:
Ամեն շաբաթ վարկանիշային աղյուսակում տեղ գտածԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմնայս անգամ չորրորդ հորիզոնականում է:Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված հայերեն միջնադարյանստեղծագործությունն է: Պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Արդեն կա նաև «Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար աուդիոգիրքը:
Մոսկվաբնակ հայ ժամանակակից գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմություննայս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում հինգերորդ հորիզոնականում է: Այն մշտապես եղել է վարկանիշային աղյուսակի կազմում և հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, ինչը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների շրջանում: Վեպում նկարագրվում են հայատյաց նախկին թուրք զինվորականի ապրումները, երբ նա տարեց հասակում հանկարծ իր մորից լսում է միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, ծնողներն էլ հայեր են եղել։ Պաշտոնաթող զինվորականն այնուհետեւ շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրն իրականում թյուրիմացություն էր:
«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականումգերմանացիգրողՀերմանՀեսսեի«Ներսըևդուրսը»ստեղծագործությունն է, որն առաջին անգամ է ընդգրկված վարկանիշային աղյուսակի ցանկում: Գիրքը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին, ով պարապում է հոգևոր առարկաներ և տիրապեւոում բազմապիսի գիտելիքների: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում: Գիրքը նոր հրատարակություն չունի, և վաճառվում է 1990-ական թթ. տպագրված տարբերակը:
ԲրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոիմյուս հայտնի ստեղծագործությունը`«Տասնմեկրոպե»-ն, այս անգամ նույնպես ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Այն յոթերորդ հորիզոնականում է: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:
Ութերորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Օնորե դ’Բալզակի «Շագրենի կաշին» և«Երեսնամյա կինը» ստեղծագործություններն են, որոնք հայտնի են գրեթե բոլորին: Այս ստեղծագործություններն առաջին անգամ են ընդգրկված վարկանիշային աղյուսակում:
ՋորջՕրուելի«1984»վեպնայս շաբաթիններորդ հորիզոնականումէ: Այն մինչ օրս էլ բազմաթիվ երկրներում համարվում է արգելված: Առաջին հրատարակությունից 63 տարի անց «1984»-ը վերջապես լույս տեսավ նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի բնագրից կատարած թարգմանությամբ: Վեպը կրկին ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում են բանաստեղծԱրթուր Ռեմբոյի «Բանաստեղծություններ»-ը, որոնք նույնպես առաջին անգամ են ընդգրկված վարկանիշային աղյուսակում: Հանճարեղ այս բանաստեղծի տարերքը եղել են ճանապարհորդությունները, ինչի ժամանակ էլ ծնվել են նրա ամենանշանակալի ստեղծագործությունները՝ «Իմ բոհեմը», «Հովտում քնողը» և այլն: Նա սահմանել է արվեստի իր հավտամքը՝ գրելով «Տեսանողի նամակը»: Ռեմբոն իր դարի ամենարդիական բանաստեղծն է եղել, նրան անվանել են «կայծի գող» պայծառ ասուպ:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 30 | |
| 2 | +1 | Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» | ՎԱ-ՀԱ | 22 | |
| 3 | +7 |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» |
Հայաստան | 15 | |
| 4 | -3 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 13 | |
| 5 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Տիգրան Մեծ | 11 | |
| 6 | Նոր |
Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» |
Ապոլոն | 10 | |
| 7 | -1 |
Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե» |
Գիտանք | 9 | |
| 8 | Նոր |
Օնորե դ’Բալզակ «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» |
Ապոլոն | 7 | |
| 9 | 0 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 5 | |
| 10 | Նոր | Արթուր Ռեմբո «Բանաստեղծություններ» | Ապոլոն | 4 |