Միջազգային

Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը չի փոխվել և հնարավոր է ռազմական գործողություններ սկսվեն. Բաշար ալ Ասադ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը չի փոխվել և հնարավոր է ռազմական գործողություններ սկսվեն. Բաշար ալ Ասադ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում լի էր մեղադրանքներով և կեղծիքներով: Այս մասին վենեսուելական ​​Tele Sur հեռուստաալիքով հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ պարզաբանելով, որ Վաշինգտոնը չի փոխվել, ինչը նշանակում է, որ Սիրիայի հանդեպ թշնամական վերաբերմունքն առկա է: Նախագահն ավելացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը սիրիական ճգնաժամի հենց սկզբից հիմնված էր կեղծիքի վրա, որը ժամանակի ընթացքում ավելի է ընդլայնվել՝ հասնելով մինչև սիրիական քիմիական զենքի կիրառմանը, չնայած որևէ ապացույց չուներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ասադը կարծում է, որ անգամ սիրիական զենքի ոչնչացման դեպքում ԱՄՆ-ը հնարավոր է` ռազմական գործողություններ սկսի Սիրիայի դեմ: Դրա պատճառը այժմ քիմիական զենքն է, հետո կարող են լինել այլ գործոններ:

«Սիրիան անկախ երկիր է, և ԱՄՆ-ը չի կարող սիրիացիների փոխարեն որոշել` ում վռնդել և ով պետք է իշխի, դա սիրիացիների խնդիրն է, նույնիսկ բարեկամ երկիրը այդ հարցում դերակատարություն չունի»,- նշել է Ասադը: Սիրիայի նախագահն ավելացրել է, որ «ԱՄՆ-ը, ամենուր փորձելով ինչ-որ գործողություններ իրականացնել, իրավիճակն ավելի է վատացրել»: «Սիրիայում կրակ բռնկվելու դեպքում այն կտարածվի հարևան երկրների, ապա նաև մյուս տարածաշրջանների վրա»:

Ասադը հայտարարել է, որ իրենց հսկողության տակ գտնվում են զինյալներ, ովքեր խոստովանում են Հալեպի շրջանում քիմիական զենք օգտագործելու հանգամանքը: Սիրիական իշխանությունների մոտ գտնվող բոլոր ապացույցներն արդեն հանձնվելեն են Ռուսաստանին:

Ասադը նաև նշել է, որ պատրաստ են աջակցել Դամասկոսում գտնվող ՄԱԿ-ի փորձագետներին, սակայն համոզված է, որ զինված ընդդիմադիրները կփորձեն խանգարել նրանց գործունեությանը:

ՄԱԿ-ի փորձագետները սեպտեմբերի 25-ին ժամանել են Դամասկոս և պետք է զբաղվեն քիմիական զենքի հնարավոր կիրառման 14 դեպքերի ուսումնասիրմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում