Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքի 11 գյուղերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ազատ բանակը երկու օրվա ընթացքում հսկողություն է հաստատել Հալեպի մոտակայքում գտնվող 11 գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ բախումները շարունակվում են Դամասկոսում և շրջակա գյուղերում: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի կողմից տասնյակ զոհերի մասին: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Հալեպի մոտակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ կառավարական ուժերի 60 զինվոր է զոհվել:

Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել Սաֆիրա գյուղում գտնվող գործարանի վրա, որը համարվում էր կառավարական ուժերին զենք և զինամթերք մատակարարող ամենամեծ կենտրոնը հյուսիսային շրջանում:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան վերսկսվել են բախումները Դամասկոսի Բրզե թաղամասում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ` կառավարական ուժերը կանխել են զինված խմբավորման մուտքը Հալեպ: Տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել: Բացի այդ, Բանի Զեյդ, Բուսթան ալ Կասր, աս Սուքքարի և Բաբ ալ Հադիդ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալները լուրջ կորուստներ են կրել: Հալեպի բանտի շրջակայքում կառավարական ուժերը զինյալներին պատկանող զենքեր են ոչնչացրել:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Հայերեն

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով