Քաղաքականություն

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության 22-ամյակի առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում մասնավորապես ասված է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխադարձաբար շահավետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործուն մասնակցություն ցուցաբերելու Ձեր երկրի որոշման շնորհիվ ավելի կամրապնդվեն մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները` նպաստելով դրանց հետագա զարգացմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում