Հայաստանի ԱԳՆ շենքում Էռնեկյանը թանգարան կկառուցի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ցանկություն ունի ձեռք բերել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը՝ այնտեղ թանգարան կառուցելու նպատակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ սփյուռքահայ գործարարն ասաց, որ հոյակապ կառույց է համարում ԱԳՆ նախկին շենքը։ «Մտադրություն չունենք հյուրանոց կառուցելու։ Ավելի հավանական է թանգարանի ստեղծումը»,- հավելեց նա։ Էռնեկյանը դեռ չի որոշել, թե ինչ հավաքածուներ են լինելու թանգարանում։

Արգենտինահայ գործարարը, ով նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, ԱԳՆ շենքի համար այնքան գումար էր առաջարկել, որքան մարտի 5-ին աճուրդում ԱԳՆ-ի շենքի համար նախատեսված 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկնարկային գինն էր: Աճուրդը, սակայն, չկայացավ`գնորդ չլինելու պատճառով, ուստի արգենտինահայ գործարարի առաջարկը մնաց ուժի մեջ:Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության, աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի է հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ հատկացված հողամասը:

Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը երկրորդ տեղում է։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ): Նա ունի ավելի քան 1000 կմ2հողամաս։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։

2001 թվականից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. գործարարը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը։ 2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։Էդուարդո Էռնեկյանը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ