Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Իգոր Լեւիտինին ՌԴ նախագահի օգնական նշանակելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Իգոր Լեւիտինին պետության ղեկավարի օգնական նշանակելու մասին՝ նրան ազատելով ավելի վաղ զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Մինչ այդ Լեւիտինը ՌԴ նախագահի խորհրդական Էր:
Կրեմլի մամուլի ծառայությունը հիշեցնում Է, որ 2004 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսը Լեւիտինն զբաղեցրել Է ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Կարդացեք հոդվածը` Русский