Միջազգային

G20-ի երկրների ռազմավարական նպատակը մնում Է կայուն աճի ապահովումը. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

G20-ի երկրների ռազմավարական նպատակը մնում Է կայուն աճի ապահովումը. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ի երկրների ռազմավարական նպատակը մնում Է վստահ, կայուն, հավասարակշռված եւ ինկլյուզիվ աճի ապահովումը բոլոր պետությունների համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս կարծիքը հայտնել Է «Քսանի խմբի»՝ սեպտեմբերի 5 – 6-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի առթիվ հրապարակված հատուկ ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրա գնահատման՝ գլոբալ տնտեսությունն ավելի ու ավելի հաճախ Է հայտնվում ռիսկի գոտում: «Այն վերականգնվում Է, բայց դրա աճն առայժմ բավարար չԷ համաշխարհային զարգացման հավասարակշռախախտումների շտկան համար: Ուստի մեր ընդհանուր ռազմավարական նպատակը մնում Է վստահ, կայուն, հավասարակշռված եւ ինկլյուզիվ աճի ապահովումը բոլոր պետությունների համար»,- ասված Է Ռուսաստանի պետության ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել Է Կրեմլի կայքում:

«Այժմ «Քսանի խմբում» Ռուսաստանի նախագահությունը կանգնած Է իր գլխավոր փուլի՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շեմին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5 – 6-ը Սանկտ Պետերբուրգում: Մենք լրջորեն եւ պատասխանավտությամբ ենք վերաբերվել նշված օրակարգի յուրաքանչյուր հարցի եւ գագաթնաժողովին մոտեցել ենք համաձայնությունների պատկառելի պաշարով»,- ասված Է ուղերձում:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Պուտինը վստահություն Է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը «կհավաստի «Քսանի խմբի»՝ որպես գլոբալ տնտեսության եւ ֆինանսների ոլորտում աշխարհի առաջատար երկրների ընդհանուր մոտեցումների համաձայնեցման արդյունավետ մեխանիզմի դերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում