Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանի շահերը Ադրբեջանի հետ կապված ցանկացած քայլ իրականացնելիս. ռուս փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգրված է Հարավային Կովկասում որոշակի հավասարակշռություն պահպանելու գործում, եւ այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոսի»-ն, այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքական փորձագետ Անդրեյ Կազանցեւը: «Այդպիսով Ռուսաստանը հնարավորություն կունենա վերահսկողության տակ պահել իր հարավային սահմաններում տիրող իրավիճակը»,- ասել է նա:

Սակայն, փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի համար այնքան էլ հեշտ չի լինի անել դա: «Հայաստանը Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցն է, նրանք միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են, իսկ Բաքուն այս ամենը շատ հիվանդագին է ընդունում»,- ասել է միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Սուզդալցեւը:

Փորձագետների կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակը կարող է շատ ավելի տհաճ ընթացք ստանալ: Անդրեյ Կազանցեւը նշել է, թե պատահական չէ, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք գնում ոչ միայն Ռուսաստանից, այլ ամբողջ աշխարհից: «Նման իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի միջնորդ երկրները, այդ թվում եւ Ռուսաստանը, քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին էլ նշել է, որ Ադրբեջանի հետ կապված ցանկացած գործողություն իրականացնելիս՝ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանի շահերը:

Հայերեն English

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Վերջնաժամկետը 2029 թվական. ՆԳ նախարարը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին

Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը