Օգտագործելով երաժշտություն, պատկեր եւ աղմուկ, ես իմ ֆիլմերի շուրջը էմոցիոնալ դաշտ եմ ստեղծում. Արտավազդ Փելեշյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան»երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ հայ անվանի կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանիֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Կինոսերները վայելեցին Փելեշյանի«Կյանքը», «Տարվա եղանակները», «Մենք»ֆիլմերը:

«Այսօր ցուցադրվեցին իմ` մի քանի տասնամյակ առաջ ստեղծած ֆիլմերը, երբ դեռ երիտասարդ էի»,- ասաց Փելեշյանը:

Նրա խոսքով՝ ինքն իր ֆիլմերում բառեր չի օգտագործում, քանի որ դրանք շաբլոն է համարում:«Օգտագործելով երաժշտություն, պատկեր եւ աղմուկ, ես իմ ֆիլմերի շուրջը էմոցիոնալ դաշտ եմ ստեղծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց կինոռեժիսորը:

Արտավազդ Փելեշյանը բացահայտեց նաեւ իր ֆիլմերն ամեն անգամ հանդիսատեսի կողմից նորովի ընկալելու գաղտնիքը:«Ինչքան էլ աբսուրդ թվա իմ ասածը, բայց ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլեւ բացակա կադրերը: Հենց այդ պատճառով է, որ դուք իմ ֆիլմերում ամեն անգամ նոր բան եք տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով«Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվող«Փելեշյանի լռությունը» ֆիլմին, հայ անվանի վավերագիրն իրեն հատուկ հումորով ասաց.«Դիտել եմ ֆիլմը: Վերնագրի տակ փոքր-ինչ բացատրություն պետք է լինի, սակայն ֆիլմի ռեժիսորն ինձանից օրինակ վերցնելով`ինքն էլ է լռում»,- ասաց Փելեշյանը:

Այն հարցին, թե ինչին ուշադրություն կդարձնի կինոռեժիսորը, եթե այսօր Հայաստանում ֆիլմ նկարահանի, Փելեշյանը պատասխանեց, որ ֆիլմի թեման միանշանակ բնությունը կլինի:

Միջոցառման ընթացքում Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը հայ անվանի կինոռեժիսորին հանձնեց միության ամենամեծ շքանշանը՝ Ասպետի ոսկե խաչը:«Մենք անհամբերությամբ սպասում ենք քո հաջորդ ֆիլմերին»,-ասաց նա:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահԴավիթՄուրադյանն էլ իր հերթին Փելեշյանին հանձնեց«Անահիտ» պատվո մրցանակը:«Փելեշյանի շնորհիվ աշխարհը դարձել է Հայաստանինը, Հայաստանն էլ աշխարհինը: Սա այն դեպքն է, երբ մարդն է զարդարում մրցանակը, այլ ոչ հակառակը»,- նշեց Դավիթ Մուրադյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կինոռեժիսորի մոտ եւս դատարկ ձեռքով չէր եկել. ծաղկեփունջ էր բերել:«Քանի որ Արտավազդ Փելեշյանն արժանացել է գերատեսչական բոլոր պարգեւներին, ես ինձ հետ ծաղկեփունջ եւ ծափահարություններ եմ բերել»,- ասաց մշակույթի փոխնախարարը:

Արտավազդ (Արթուր) Փելեշյանռեժիսոր-վավերագիրը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում: Նա ոչ միայն մի շարք ֆիլմերի ռեժիսոր է, այլեւ ուրույն դերն ունի մոնտաժի զարգացման պատմության մեջ: Կինոռեժիսոր Սերգեյ ՓարաջանովըՓելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի