Տաղանդ և բնավորություն. Վիգեն Չալդրանյանի կինոռեժիսուրա ստեղծելու բանաձեւը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» եւ «Հայկական համայնապատկեր» անվանակարգերում ներկայացված է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» հոգեբանական դրաման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում Չալդրանյանը նշեց, որ ֆիլմը ստեղծելիս կարող է գնալ տեխնիկական, բայց ոչ երբեք ստեղծագործական զիջումների:«Ես դիկտատորությունը որպես ինձ բնորոշ հատկանիշ չեմ մատնանշում: Այժմ ղեկարում եմ կուրս Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ իմ 25 ուսանողների հետ մեծ հույսեր եմ կապում»,- նշեց Չալդրանյանը: Նրա գնահատմամբ` կինոռեժիսուրան հնարավոր չէ բացահայտել դասագրքերի միջոցով, այլ հնարավոր է իրականացնել միայն տաղանդի եւ սեփական բնավորության շնորհիվ:«Պետք է ունենաս հատուկ բնավորություն, պինդ լինես եւ հասնես նպատակիդ»-ընդգծեց ռեժիսորը:Նա նշեց, որ երբեւէ փորձնական նկարահանումներ կամ ժամանակակից տերմինաբանությամբ ասած «քասթինգներ» չի իրականացնում, քանի որ «յուրաքանչյուր դեր ինքն է ընտրում իր դերակատարին»:

Ռեժիսորը խոտսավանում է, որ «Ձայն Լռության» ֆիլմում, բացի գլխավոր դերասանուհի Մարիամ Դավթյանից, այլ հավակնորդներ չեն եղել:«Շատ վաղուց, քսան տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Մարիամ Դավթյանին: Եվ գիտեմ նրա կարողությունը թատրոնում եւ միեւնույն ժամանակ անփորձ լինելը կինոյում, քանի որ նախքան այդ ունեցել է միայն փոքր դերեր»,-պարզաբանեց Չալդրանյանը: Նրա գնահատմամբ` ի տարբերություն թատրոնի, կինոյում, ժամանակի ընթացքում շտկումներ չես կարող կատարել եւ թույլ տրված թերություններն անուղղելի են:

«Ձայն Լռության» ֆիլմը թեմատիկ առումով համամարդկային իմաստ ու խորք ունի: Սփյուռքահայ արվեստագետի ինքնության հաստատման մոտիվը երանգային շեշտադրումներով զարգանում է սցենարի ընթացքում. հանդիպում սեփական «ես»-ի հետ` առաջացնելով ճշմարտության ծնունդ, իրական ու սթափ հայացք կյանքին: Սրանք հարցադրումներ են, որոնք հասկանալի են ու մատչելի յուրաքանչյուրին՝ անկախ աշխարհագրությունից, ազգային ու կրոնական պատկանելությունից, սոցիալական դիրքից: Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որը աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով` ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի եւ գաղափարների աղբյուր հարազատ հողին: 1988 թվականին հեռանալով հայրենիքից` նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում: Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ` ֆիլմ նկարահանելու համար: Համապատասխան վայրեր փնտրելիս նա մի ավազահանքում պատահաբար հանդիպում է անօթեւան երիտասարդ կնոջ, որն ապրում է կիսափուլ մեքենայի մեջ եւ ընկերացել է փողոցային շների հետ:

Հանդիպումը դառնում է ճակատագրական եւ հերոսի մեջ հակասություն արթնացնելով, տանում դրամատիկ հանգուցալուծման, որը առանցքային է սեփական ճշմարտությունը գտնելու ճանապարհին: Նա պետք է բարդ ընտրությու կատարի սրտի եւ գլխի միջեւ, շարժվել բանականության, թե հույզերի թելադրանքով, թողնել հարմարավետ կյանքը, թե լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը:«Այս ֆիլմը մի դժվարին ճանապարհ էր: Իմ հերոսուհին ինձ հոգեհարազատ է շատ»,- ասաց Դավթյանը, ով «Ձայն լռության» ֆիլմում նկարահանվելու համար 2013 թվականին արժանացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակին լավագույն դերի համար: Նա նշեց, որ իր դիտարկմամբ` ցավոք սրտի իր մարմնավորած դերասանուհու նման մարդկանց համար, այս աշխարհում տեղ չկա: Դավթյանը իր դերին առավել լավ տիրապետելու համար անգամ մի քանի ժամով այցելել է հոգեբուժարան, ինչը նրա հավաստմամբ` օգտակար է եղել դերը առավել լավ կերտելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Չալդրանյանը ցանկանում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ ստանալ, նա նշեց, որ այն ռեժիսորը, ով առաջնորդվում է միայն այդ գաղափարով, նա հաջողության չի կարող հասնել:«Վայ են ռեժիսորին, որն ապրում է այդ գաղափարով, ես այն ռեժիսորներից եմ, ովքեր շատ կոչումներ եւ մրցանակներ ունեն, սակայն ամենամեծ երջանկություն պարգեւող մրցանակն այն է, երբ քո կատարածը չի կորցնում իր նշանակությունը, ժառանգություն է դառնում»,-ասաց նա:

Չալդրանյանն, անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին, նշեց, որ փառատոնը կարեւոր առաքելություն է վեցրել իր վրա եւ փառատոնին հաջողվում է ձեւավորել կինոմթնոլորտ, ինչը մոռացության էր մատնված:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի