«7 գույների կախարդանքը» ցուցահանդեսը նվիրեց հոբելյանական «Ոսկե ծիրանի»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի 7 նկարիչներ Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 9-ին «7 գույների կախարդանքը» խորագրով բացված համատեղ ցուցահանդեսում ներկայացրին իրենց վերջին տարիների աշխատանքները: Արշավիր Կիրակոսյանը (Արշոն), Վլադիմիր Սիմոնյանը, Մաքսիմ Գիքինյանը, Էդիկ Արեւշատյանը, Վանիկ Սանթրյանը, Սամվել Աթասունցին եւ Աշոտ Թադեւոսյանըցուցահանդեսը նվիրում են հուլիսի 7-ին Երեւանում մեկնարկած «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային հոբելյանական կինոփառատոնին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր լրագրող, նկարիչ ՎանիկՍանթրյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացրել է իր վերջին տարիներին արված 6 բնապատկերները:

«Նկարներն արել եմ հանարպետության տարբեր շրջաններում` Գորիսում, Օձուն գյուղում, Արդնիի դաշտում: Ցուցահանդեսում ներկայացված հեղինակներս միասին շրջագայում ենք միասին` խմբով, նկարում ենք, մեկնում հանգստանալու, ինչու ոչ, երբեմն նաեւ խմում»,- անկեղծացավ Սանթրյանը: Նրա խոսքով` բացված ցուցահանդեսը առաձնահատուկ եւ խորհրդանշական է, քանի որ ներկայացնում է Հայաստանի չքնաղ բնապատկերները:

Սանթրյանը մասնագիտությամբ լրագրող է, «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաերկարամյա թղթակիցներից է, սակայն զուգահեռ 1988 թվականից սիրողական մակարդակով սկսել է զբաղվել նաեւ նկաչությամբ:

«Երկու մեծ վարպետներ` Հովհաննես Զարդարյանը եւ Էդուարդ Իսաբեկյանն իմ նկարներին իրենց գնահատականն են տվել, ուղղումներ կատարել, խորհուրդներ տվել»,- նշեց լրագրող-նկարիչը` խոստովանելով, որ իրեն առաջին հերթին համարում է լրագրող, թղթակից, գրող, եւ ապա միայն` նկարիչ:

«Այս սրահներում միշտ ուենում ենք մեծ խմբակային ցուցահանդեսներ, կամ անհատական ցուցահանդեսներ, բայց մարդն ուժեղ է իր ընկերությամբ: Այս յոթնյակը բացի նրանից, որ նույն ուղղությամբ է մտածում, նույն տեսակի մտածելակերպ ունեն կերպարվեստի վերաբերյալ նաեւ սիրում է իր հողը, երկիրը եւ չի ձանձրանում գովազդել այն յուրաքանչյուրը իր վրձնահարվածներով, անհատական մոտեցումներով»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարե Աղամյանը:

Նրա կարծիքով` ցուցահանդեսը կերպարարվեստը գնահատողների համար հրաշալի առիթ է յոթ նկարիչների աշխատանքները գնահատելու համար:

Միջոցառմանը ներկա էին անվանի մշակութային գործիչներ եւ պարզապես կերպարվեստով հետաքրքրված քաղաքացիներ:

Հայերեն

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում