Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց լեգենդար շանսոնյեի աստղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում նրա «Աստղի» բացմամբ: «Աստղի» բացման հանդիսավոր արարողությունը «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում միավորել եւ իսկական տոնի մասնակից էր դարձրել փառատոնի հյուրերին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների, հասարակական-մշակութային, քաղաքական անվանի գործիչների, պարզապես երեւանաբնակների:

Հանրային մեծ ուշադրություն գրաված միջոցամանն անձամբ ներկա էր լեգենդար շանսոնյեն:«Ակնհայտորեն քիչ կխոսիմ հիմա հայերեն: Մենակ մեկ բան չի փոխվել` այն, որ իմ հասակը նույն է մնացել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հակիրճ կես կատակ կես լուրջ նշեց Ազնավուրը` շնորհակալություն հայտնելով բոլորին:

«Սիրելի բարեկամներ, շատ սիրելի Շառլ: Շատ-շատ ուրախ ենք, որ Ձեր անունը կրող հրապարակում Ձեր անունը կրող աստղ ենք բացում, աստղ, որը խորհրդանշելու է մեծ հայի, մեծ արվեստագետի, Հայաստանի եւ հայ ժողովրդի, ֆրանսերեն լեզվի մեծ դեսպանի»,- ասաց ՀՀ արտաքին գոծերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով` աստղը խորհրդաշնելու է բոլոր այն փոքր աստղերը, որոնք մեր սրտերում են:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ քո աստղը, որն ուղեկցելու է մեզ, նաեւ քո աստղը, որը երկրնքում է հարատեւ ու հավերժ լույս բերի»,- հավելեց նախարարը:

Նախորդ «Ոսկե ծիրան»-ների ընթացքում Ազնավուրի անվան հրապարակում արդեն տեղադրվել էին Համո Բեկնազարյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի եւ Ռուբեն Մամուլյանի աստղերը:

Ազնավուրը հոբելյանական «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է: Նա ժամանել է Երեւան հուլիսի 4-ին: Հուլիսի 6-ին նա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ազնավուրի անունը կրող «Աստղի» բացմանը Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 20:00-ին կհաջորդեն փառատոնի բացման եւ ավանդական Կարմիր գորգի արարողությունները:

Հայերեն English

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում