Միջազգային

Վլադիմիր Պուտինը գլխավորել Է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» շարժումը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը գլխավորել Է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» շարժումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել Է Համառուսաստանյան ժողովրդական ճակատը (ՀԺՃ): Նա ընտրվել Է ՀԺՃ-ի՝ հունիսի 12-ին Մոսկվայում անցկացված համագումարում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:

Պետության ղեկավարը շնորհակալություն Է հայտնել համագումարի մասնակիցներին «ե՛ւ աջակցության, ե՛ւ վստահության համար, այդ թվում՝ մեկ տարի առաջ նախընտրական արշավի ընթացքում սատարելու համար»: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ժողովրդական ճակատը պետք Է դառնա հասարակական շարժում, որպեսզի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան «առաջադրել իրենց ժողովրդական խնդիրները, հասնել դրանց կատարմանը, տեղից շարժել այն հարցերը, որոնք երբեմն խեղդվում են բյուրոկրատական ճահճում, ուղղակիորեն ներկայացնել իրենց առաջարկությունները, որոնք հետո կդառնան օրենքներ ու պետական որոշումներ»:

Համառուսաստանյան ժողովրդական ճակատի համագումարի պատվիրակները նաեւ միաձայն քվեարկել են շարժման անվանումը փոխելու օգտին: Այժմ ՀԺՃ-ն կանվանվի «Ժողովրդական ճակատ՝ հանուն Ռուսաստանի»:

Համառուսաստանյան ժողովրդական ճակատը հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիների կամավոր միավորում Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում