Ուրիշի հետ Վլադիմիր Պուտինի մոտալուտ ամուսնությունը «ասեկոսեներ ու բամբասանքներ են». Պեսկով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք Է հայտնել, որ ուրիշի հետ Վլադիմիր Պուտինի մոտալուտ ամուսնությունը ասեկոսեներ ու բամբասանքներ են: Ինչպես հայտարարել Է Պեսկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, «ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ այդ ամենն ավելի շուտ պատկանում Է ասեկոսեների եւ բամբասանքների կատեգորիային», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պեսկովը հավաստիացրել Է, որ Պուտինի ու նրա կնոջ՝ Լյուդմիլայի ամուսնալուծությունն ընդհանրապես կապված չԷ նախագահի՝ որեւիցե այլ կնոջ հետ ունեցած հարաբերությունների հետ: «Ամենեւին դժվար չԷ նույնիսկ անփորձ հայացքով նայել Պուտինի աշխատանքային գրաֆիկին, եւ դուք կհասկանաք, որ նրա կյանքը ոչ մի կերպ կապված չԷ ընտանեկան հարաբերությունների հետ, այն միայն կապված Է այն պատասխանատվության հետ, որ նա ունի որպես պետության ղեկավար»,-հայտարարել Է Պեսկովը:
Խոսելով այն մասին, թե ինչով Է զբաղվելու Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծությունից հետո, Պեսկովը նշել Է, որ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չԷ, եւ առաջարկել Է՝ «պարզապես չխցկվել նրա անձնական կյանք»:
Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտիններն ամուսիններ են եղել 30 տարի. նրանց հարսանիքը կայացել Է 1983 թվականի հուլիսի 28-ին: Նրանք ունեն երկու դուստր՝ 1985 թվականին ծնված Մարիան եւ 1986 թվականին ծնված Կատերինան: