Միջազգային

Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվում է

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարել է կնոջից՝ Լյուդմիլա Պուտինայից ամուսնալուծվելու մտադրության մասին: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է ՌԴ նախագահըկնոջ հետ հունիսի 6-ին«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Սա քաղաքակիրթ ապահարզան է»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը: Հարցազրույցն ամուսինները տվել են Կրեմլի պետական պալատում կայացած «Էսմերալդա» բալետի ներկայացումից հետո:

«Մեր երեխաները ստացել են կրթություն ու ապրում են Ռուսաստանում: Մենք լավ հարաբերություններ ունենք»,- ընդգծել է Պուտինը: ՌԴ նախագահը նաեւ ավելացրել է, որ որոշումն ընդունել են համատեղ: «Սա մեր ընդհանուր որոշումն է: Մեր ամուսնությունն ավարտված է: Մենք գործնականում չենք տեսնվում»,- նշել է նա:

Լյուդմիլա Պուտինան շարունակել է ամուսնու խոսքը` նշելով, որ միանում է Վլադիմիր Վլադիմիրովիչի ասածներին: «Սա իսկապես մեր համատեղ որոշումն է»,- ավելացրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում