ՄԻՊ-ը հրաժարվում է դրամաշնորհներից իր անկախությունը պաշտպանելու համար. Կարեն Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից` իր անկախությունը պաշտպանելու համար, և բացառապես օգտվում է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներից: Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչու է ՄԻՊ աշխատակազմը հրաժարվում դրամաշնորհներից:«Մենք պետք է անկախ լինենք այլ պետությունների դեսպանություններից, միջազգային կազմակերպություններից: Եղել են որոշակի սահմանափակումներ վարչական և տեխնիկական բնույթի, որոնք որոշակիորեն ազդել են մեր գործունեության վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Անդրեասյանը:

Մարդու իրավուքների պաշտպանը նշեց. «Դրամաշնորհի պայամաններում կա մի կետ, երբ դու հայտարարություն ես անում, պետք է նախապես ճշտես այդ երկրի դոնորի հետ, բայց ես իմ հայտարարությունները ոչ մեկի հետ չեմ ճշտում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»:Մարուքյանի հաջորդ հարցին, թե եթե 65 մլն դրամի հավելում չլինի, որքանով այն կազդի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վրա:«Եթե չունենանք այդ հավելումը, ստիպված կլինենք փակել մեր վեց մարզային գրասենյակները: Ես հույս ունեմ, որ տնտեսական զարգացումը, որը մենք ունենք հիմա, թույլ կտա մեր կառավարությանը տրամադրել այդ հավելումը: Ֆինանսավորումը պետք է լինի գոնե բավարար»,-ասաց Անդրեասյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին, թե կա արդյոք հավելյալ օրենսդրական կարգ ներդնելու անհրաժեշտություն, որպեսզի ՄԻՊ գործունեության հայեցակարգն ավելի լիարժեք գործի, Անդրեասյանն ասաց, որ կան որոշակի լիազորություններ, որոնք սահմանված են օրենքով, բայց նրանց լիարժեքությունն ապահովված չէ:«Մարդու իրավուքների պաշտպանը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյայի, բայց մենք նույնիսկ չենք փորձում այդ լիազորոությունից օգտվել, որովհետև այնտեղ կան դեռ չճշտված խնդիրներ և օրենքի կարգավորումը լիարժեք չէ: Կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որը կարող է վարկաբեկել թե մեր ինստիտուտը, թե որևէ այլ մարմնի:Օրենսդրական գործունեությանը մասնակից լինելու մեր լիազորությունները նույնպես հստակ չեն, կան մոտեցումներ, որոնք ես պետք է ներկայացնեմ Ազգային ժողովին, որը պետք է քննարկվի»,-ասաց Անդրեասյանը:Նա նաև նշեց, որ բոլոր լուծումները գտնվում են Ազգային ժողովի հետ լիարժեք համագործակցության արդյունքում:

ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները մեկնարկել են մայիսի 29-ին և կտևեն մինչ հունիսի 10-ը:

Հայերեն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է